Երբ պետությունը փոխում է իր կենսական շահերը տևական կամ կեղծ շահերով, նա ոչ միայն հեռանում է իր ռազմավարական ինքնությունից, այլ նաև բարոյապես է պարտվում։
Ռուսաստանը, վերջին տարիներին իր վարած արտաքին քաղաքականությամբ, առավել հաճախ առաջնորդվել է պահի հաշվարկներով, ոչ թե սկզբունքային արժեքներով և երկարաժամկետ ռազմավարական տեսլականով, ինչը նրան զրկեց հարևանների հարգանքից։ Հարգանքը չեն նվաճում միայն ուժով։ Հարգանքը վաստակում են սկզբունքայնությամբ ու արժեքներով։ Երբ պետությունը մոռանում է դա, նրան սկսում են տեսնել ոչ թե որպես հենարան, այլ՝ որպես անցողիկ դաշնակից՝ հարմար պահի։
Էնպես որ, ղզլբաշները, ինչ որ անում են՝ արտառոց բան չէ, դա ճիշտ ՌԴ-ի վարած քաղաքականության արտացոլանքն է:
Գրիգոր Գրիգորյան